National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.06.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահին
1 / 2

Հունիսի 12-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին:

Ողջունելով հրուրին՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան ԼՂՀ ԱԺ նախագահ վերընտրվելու կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է ԼՂՀ-ում ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացված խորհրդարանական ընտրությունները, ինչը բարձր է գնահատվել նաեւ դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունների կողմից: Գալուստ Սահակյանը նշել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը մշտապես ՀՀ խորհրդարանի ուշադրության կենտրոնում է: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ հարաբերությունների առավել ընդլայնումն ու խորացումը:

ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ջերմ ընդունելության ու արդյունավետ համագործակցության համար: Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջեւ ձեւավորված սերտ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ խորհրդարանի եւ ԼՂՀ խորհրդարանի միջեւ կնքված համաձայնագրի զարգացման շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am